Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր ընտրվեց Արմեն Դանիելյանը:
Հիշեցնենք, որ առաջարկվել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66-ը:
Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1 պատգամավոր: Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65: Իսկ Նելլի Բաղդասարյանի թեկնածությանը ոչ ոք կողմ չի քվեարկել: