Դատախազությունը մասնակի հրաժարվեց Գևորգ Կոստանյանի գործով ներկայացված պահանջից

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ օգոստոսի 13-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ տեղի ունեցավ հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Գևորգ Կոստանյանի համակուրսեցու՝ Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-ԹորոսյանըՆելլի Տեր-Թորոսյանը հայտնեց, որ մասնակի հրաժարվում է հայցադիմումով ներկայացված պահանջից։ Խոսքը Ծաղկաձորում գտնվող անշարժ գույքի մասին է, որի շուկայական արժեքն է 129 միլիոն 995 հազար դրամ։

«Հաշվի առնելով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից որոշակի հանգամանքների հաշվառմամբ արձանագրված փաստերը, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի իրավակարգավորումներով, հրաժարվում եմ Գլխավոր դատախազության կողմից նշված քաղաքացիական գործով Արա Կարենի Կոստանյանին ներկայացված վերոնշյալ անշարժ գույքի բնակարանով բռնագանձման պահանջից, գույքի միջին շուկայական արժեքը՝ այն է 129 միլիոն 995 հազար դրամը Գևորգ Սուրիկի Կոստանյանից բռնագանփելու պահանջը թողնելով անփոփոխ»,-նշեց նա։

Դատավոր Լլիլի Դրմեյանը նշեց, որ գործի վարույթը հրաժարված պահանջի մասով կկարճվի եզրափակիչ դատական ակտով․ «Այսինքն պահանջի մասով առանձին վարույթ չի առանձնացվում։ Եզրափակիչ դատական ակտով դատարանը անդրադարձ կկատարի այդ պահանջին»։

Փաստաբան Վարազդատ Ասատրյանը նշեց, որ այս պարագայում միջնորդություն պետք է ներկայացվի գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու մասով․ «Եթե հնարավոր է՝ առաջնայինն այդ միջնորդությունը քննարկենք։ Հայցի հրաժարման պայմաններում այլևս նշված գույքի մասով կիրառված արգելանքը ինքնանպատակ է։ Ուստի խնդրում եմ՝ դրանք վերացնել»։

Դատավորը նշեց, որ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արա Կոստանյանին։

Մեղադրող կողմը չառարկեց Վարազդատ Ասատրյանի ներկայացրած միջնորդության դեմ։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը դատարանին հայտնեց, որ հաշվարկներ կատարող տնտեսագետը հարգելի պատճառով չի ներկայացել դատարան և պատասխանող կողմին կողմին խնդրեց այդ մասով հարցեր չտալ, միայն իրավական մասով հարցեր տալ։

«Որպես այդպիսին իրավական հարցեր բազմիցս դատական այլ նիստերում հնչեցվե են։ Մենք էլ հոգնել ենք այդ իրավական հարցադրումներից։ Պատասխանները մեզ համար ընդունելի չեն, ընկալելի չեն։ Թող մասնագետը գա, քանի որ հարցերն իր պատասխանների տիրույթում են գտնվում»,-ասաց Վարազդատ Ասատրյանը։

Գործի քննությունը հետաձգվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել