Կասեցվել է «Գոռ» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ատոմ Բաբաջանյանին պատկանող «Գոռ» սգո սրահի խոհանոցում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Սիլիկյան խճ․ 37/5)։
Մասնավորապես՝
- առաստաղների մակերևույթներն ապահովված չեն եղել կեղտի կուտակումից, մասնիկների թափվելու հնարավորությունից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթների մի մասը չի պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել,
- սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։