Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողների մեկը ասաց՝ 2020 թվականից հետո անընդհատ զիջումների է գնում, իսկ երկրորդ հարցադրմամբ հետևյալը նշեց․ «Եթե 2-րդ և 3-րդ նկատմամբ Ձեր ատելությունը որոշ մարդիկ բացատրում են Ձեր ընդդմիադիր տարիներին եղած գործողությամբ, ապա առաջին նախագահի դեպքում հասկանալի չէ այդ ատելությունը, որի հետ ունեցել եք նաև անձնական հարաբերություններ։ Ձեզ չի՞ մտահոգում, որ այսօր Ձեր կողքին չեն նախկինում Ձեր գաղափարները կիսող մարդիկ, օրինակ՝ առաջին նախագահը»։
Լրագրողի այն հարցին, որ 2020 թվականից հետո Փաշինյանն անընդհատ զիջումների է գնում, վերջինս պատասխանեց՝ «Ես ոչինչ չեմ զիջել, եթե ես պատմական Հայաստանի վարչապետն եմ, էդ դեպքում կարող եք ասել՝ անընդհատ զիջում եք, բայց ես իմ հանդիպումների ժամանակ ասել եմ՝ ոչինչ չեմ զիջել»։
Սամվել Կարապետյանի մասին հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ «Սամվել Կարապետյանն իր հիմնական քաղաքացիության երկրում կարա՞ մտքով անցնի, որ ինքը կարա պահի նենց, ոնց փորձում ա պահել ՀՀ-ում։ Ես ասում եմ՝ ՀՀ-ն «պրախադնոյ դվո՞ր» ա, ոնց որ ձեր հիմնական քաղաքացիության երկրում պահում եք, Հայաստան գալիս հլը հավսար զգաստ եղեք, արա՛, սա ձեզ համար բան չի, պետություն ա, և ասել եմ՝ պետության համը մնալու ա բերաններդ»։
«Լևոն Տեր-Պետրոսյանին ես ավելի շատ կարեկցում եմ, քան թե ատում։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ»,-նշեց նա՝ պատասխանելով լրագրողի մյուս հարցին։
Մանրամասները՝ տեսանյութում։