Iravaban.net-ը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Վարչապետը բնակվում է տիկնոջ և 3 դուստրերի հետ։
Անշարժ գույք
Վարչապետի հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան։
Հայտարարատուի կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, կամ անշարժ գույք, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն
Ներկայացված է Երևանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։
Տրանսպորտի միջոց
Նիկոլ Փաշինյանը տրանսպորտի միջոց չունի։
Հանձնված և վերադարձված փոխառություններ
«Իջևանատուն» ՓԲԸ-ից ստացել է փոխառություն՝ 49,350,000 դրամի չափով։
Բանկային ավանդներ
Տվյալ տարվա սկզբում բանկերից մեկում ունեցել է 3,426,000 դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 726,900 դրամ։
Բանկային հաշիվների մնացորդներ
Նշված են դրամական միջոցների 5 աղբյուրներ, որոնցից մեկի տվյալները ամբողջության պաշտպանված են (փակ են)։
Բանկերում, որոնց անունները նշված չեն, տարվա սկզբում առկա գումարի չափերը կազմել են 228 դրամ, 27,701 դրամ, 1.27 դոլար, 803,396 դրամ գումար։
Տարվա վերջում դրանք կազմել են համապատասխանաբար՝ 5,383 դրամ, 27,701 դրամ, 1.27 դոլար, 444,009 դրամ։
Կանխիկ դրամ
Փաշինյանի կանխիկ գումարի չափը հաշվետու տարվա սկզբում կազմել է 800 դոլար և 950,000 դրամ։ Տարվա վերջում այդ գումարները կազմել են համապատասխանաբար 500 դոլար և 700,000 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
«Ակբա» բանկից ստացել է փոխառություն՝ 730,000 դրամ։
Ամերիաբանկից ևս ստացել է փոխառություն՝ 44,415,000 դրամի չափով, կառուցվող շենքում բնակարան է ձեռք բերել։
Հայէկոնոմբանկից ստացած փոխառության չափը կազմել է 11,667,043 դրամ։
Վարչապետի աշխատակազմից ստացել է աշխատավարձ՝ 17,068,247 դրամի չափով։
Աննա Հակոբյանից նվիրատվություն է ստացել 6,000,000 դրամ գումար։
Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամտի չափը կազմել է 80,235,230 դրամ՝ 6 տարբեր աղբյուրներից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ
Բանկերից մեկում վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 704,516 դրամ։
Մի քանի բանկերում մայր գումարի մնացորդները կազմել են՝ 6,364 եվրո, 44,415,000 դրամ, 608,333 դրամ։
Նշված գումարների ընդհանուր չափը 48,540,227 դրամ է։
Հանգստի համար կատարած ճանապարհածախս
Վարչապետը հանգստի համար ծախսել է 5,212,643 դրամ գումար։
Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում
Գործադիրի ղեկավարը «Մեր տպարանը» կազմակերպությունում ունի բաժնեմաս՝ 50 տոկոսի չափով։ Բաժնեմասին տիրապետում է 2009 թվականից։ ?
Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում
Վարչապետը Հոգաբարձուների խորհրդի նախագահ է Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամում։
Հոգաբարձուների խորհրդի անդամ է «Հայաստան» համահայկական հիմնադրամում։
Ներդրումների աջակցման կենտրոնի անդամ է։
Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է նաև «Հիմա» ժողովրդավարության աջակցության, «Քաղաքացիական պայմանագիր» ժողովրդավարության աջակցության և «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հիմնադիրն է։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։
Խոսքի ազատության աջակցության հիմնադրամի անդամ է։
Ներկայացնում ենք նաև վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Անշարժ գույք
Աննա Հակոբյանը հայտարարագրել է միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող բնակարան Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Բնակարանը գնել է 2005 թվականին և վաճառել 2024 թվականի փետրվարին՝ 45,500,000 դրամով։
Բաժնային սեփականության իրավունքով (4/9) 2006 թվականին որպես ժառանգություն ստացել է մեկ բնակարան՝ Երևանում։
Տրանսպորտի միջոց
Վարչապետի տիկինը հայտարարագրել է 3 ավտոմեքենա․ դրանք են՝ 2008 թվականին թողարկված Nissan մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2010 թվականին,
2006 թվականին թողարկված Renault մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2009 թվականին, և 2004 թվականին թողարկված VAZ, որը ձեռք է բերել 2009-ին։
Բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ
2009 թվականից մի ընկերությունում ունի բաժնեմաս (25000 դրամ)։ Գործարքի մյուս կողմում Շողեր Մաթևոսյանն է, գրող Հրանտ Մաթևոսյանի դուստրը։
Հանձնված և վերադարձված փոխառություններ
«Իջևանատուն» ՓԲԸ-ից և «Ար ընդ Ար« ՍՊԸ-ից Աննա Հակոբյանը փոխառել է 49,350,000 դրամ գումար։
Բանկային ավանդներ
Բանկերից մեկում տարվա վերջում ունեցել է 40,000 դոլար գումար, մեկ այլ բանկում՝ 10,000,000 դրամ գումար։
Բանկային հաշիվների մնացորդներ
Բանկերից մեկում առկա գումարի չափը կազմել է 3,622,308 դրամ։
Կանխիկ դրամ
Կանխիկ դրամի չափը կազմել է 8,500 դոլար և 650,000 դրամ գումար։
Հաշվետու տարվա եկամուտներ
Վարչապետի կինը Ամերիաբանկից ստացել է փոխառություն՝ 44,415,000 դրամի չափով։ Ֆինանսների նախարարությունից ստացել է եկամուտ՝ 201,573 դրամի չափով։
Աշխատանքի վարձատրության դիմաց գումար է ստացել նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից՝ 13,259,798 դրամ։
Մարինա Ռուդս անունով անձից օտարված գույքի դիմաց ստացել է եկամուտ՝ 45,500,000 դրամի չափով։
«Դարեսկիզբ» ՍՊԸ-ից ստացել է աշխատանքի վարձատրության դիմաց՝ 2,500,000 դրամ գումար։
Ընդհանուր եկամուտների չափը կազմել է 105,876,371 դրամ։
Ներկայացնում ենք նաև Մարիամ Փաշինյանի գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Աննա Հակոբյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան տնօրինվում է Մարիամ Փաշինյանի կողմից։
Բանկային հաշիվների մնացորդներ
Տվյալ տարվա վերջում առկա դրամական միջոցի գումարը կազմել է 26,500 դրամ։
Հաշվետու տարվա եկամուտներ
Վարչապետի ավագ դուստրը Ամերիաբանկից ստացել է վարկ՝ 294,023 դրամի չափով։
«Սթեփ քընսալթինգ»-ից ստացել է եկամուտ՝ 950,000 դրամի չափով։
Ընդհանուր եկամուտների չափը կազմել է 1,244,023։