Նալբանդյան փողոցում իրավիճակը լարված է

Մաքսային Միությանը միանալու դեմ քաղաքացիների բողոքի ակցին շարունակվում է: Ոստիկանների ջոկատը փակել է Նալբանդյան փողոցը՝ թույլ չտալով քաղաքացիներին շարժվել դեպի Բաղրամյան 26: Երթի մասնակիցները բղավում են, պահանջում բացել ճանապարհը: Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկաններից մեկը քիչ առաջ պոկել է ակտիվիստի ձեռքին գտնվող մի պաստառ:

Նալբանդյան փողոցում մարդիկ պարբերաբար բղավում եմ՝ Ազատ, անկախ Հայաստան: Իրավիճակը շարունակվում է լարված մնալ:

 

Լուսանկարը՝  Իրավաբան.net

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել