Երևանի ավագանին քննարկեց մայրաքաղաքում պատվավոր ճարտարապետի կոչում սահմանելու հարցը, որը, սակայն, չընդունվեց։
Նախագիծը քվեարկության դնելիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ օրենսդրությամբ որոշ բաներ հանելուց հետո չի նշանակում, թե բոլոր մեդալներն ու կոչումները դուրս են գալիս․ «Բոլոր քաղաքներն ու երկրներն էլ, այնուամենայնիվ, որոշ կոչումներ պահպանում են, որոշ հուշամեդալներ, մեդալներ պահպանում են։
Երևանում կա պատվավոր բժիշկ, մանկավարժ, մշակույթի գործիչ, սպորտի գործիչ, սոցծառայող, փրկարար, շինարար, և կարծում եմ՝ բացթողում է եղել, որ պատվավոր ճարտարապետ մինչ օրս չենք ունեցել»։