«Ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարություններին, որ Հայաստանը պետք է կամ անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում այժմյան հայ քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։ Ուզում եմ ճշտել ՝ ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որպեսզի հնարավոր լինի այնտեղից դուրս գալ։ Որքան ուզում եք, կարող եք զբաղվել խոսքային աճպարարությամբ, բայց դա անարժան է կամ էժան»:
Մարիա Զախարովան այսպես է արձագանքել «փուչիկ դաշինքի» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։
Մենք միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, որտեղ բոլորը կամավոր են գալիս։ Ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում: Ինչո՞ւ են այսքան տարի Հայաստանում քաղաքական գործիչները շահարկում այս թեման, ո՞րն է խնդիրը։
Տեսանյութը՝ այստեղ։