2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիայից հետո Հայաստանում բնակվում են երեխաներ, որոնք ունեն փախստականի կարգավիճակ։
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը սահմանում է փախստական երեխայի իրավունքը։
Այսպես, ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում: