Մայիսի 23-ի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են, հայտնում են նահանգի իշխանությունները, գրում է РИА Новости-ն։
«Երկու ընկերությունների միջև կոնֆլիկտը վերաճել է փոխհրաձգության: Միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ, հինգը վիրավորվել են, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում»,- հայտնել է նահանգի ղեկավարությունը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, վիրավորները հոսպիտալացվել են։