«Իրենց համար է այդ շարժումը, ժողովրդի համար չի»․ քաղաքացիները՝ մայիսի 9-ի հանրահավաքին մասնակցելու մասին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն մի քանի օր է՝ Տավուշից քայլերթով գալիս է Երևան։ Շարժումն ու քայլերթը, ըստ առաջնորդների, մղված են Տավուշի մարզում միակողմանի սահմանազատումների դեմ պայքարին։

Քայլերթը մայիսի 4-ին մեկնարկել է Կիրանցից, նախատեսվում է Երևան հասնել մայիսի 9-ին, որը խորհրդանշական է Հաղթանակի օրվա հետ կապված։ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն են միացել տարբեր թեմերի առաջնորդներ, ԱԺ խմբակցություններ, քաղաքական գործիչներ։ Մայիսի 9-ի հանրահավաքը տեղի է ունենալու հանրապետության հրապարակում, ինչի վերաբերյալ Iravaban.net-ը տեսահարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ գնալո՞ւ են նրանք արդյոք հանրահավաքին, ի՞նչ դիրքորոշում ունեն և ի՞նչ են կարծում շարժման հանգուցալուծման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել