Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն մի քանի օր է՝ Տավուշից քայլերթով գալիս է Երևան։ Շարժումն ու քայլերթը, ըստ առաջնորդների, մղված են Տավուշի մարզում միակողմանի սահմանազատումների դեմ պայքարին։
Քայլերթը մայիսի 4-ին մեկնարկել է Կիրանցից, նախատեսվում է Երևան հասնել մայիսի 9-ին, որը խորհրդանշական է Հաղթանակի օրվա հետ կապված։ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն են միացել տարբեր թեմերի առաջնորդներ, ԱԺ խմբակցություններ, քաղաքական գործիչներ։ Մայիսի 9-ի հանրահավաքը տեղի է ունենալու հանրապետության հրապարակում, ինչի վերաբերյալ Iravaban.net-ը տեսահարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու՝ գնալո՞ւ են նրանք արդյոք հանրահավաքին, ի՞նչ դիրքորոշում ունեն և ի՞նչ են կարծում շարժման հանգուցալուծման վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։