Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դատարանի որոշմամբ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝ 7 միլիոն դրամի չափով։
Քաղաքացիական նախաձեռնությունները դրամահավաք են սկսել՝ գրավի գումարը հավաքելու նպատակով։
Լիկա Թումանյանը հայտնել է, որ մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամի փոխանցում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ընթացիկ հաշվետվություն՝ գրավի համար դրամահավաքից
– Մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամի փոխանցում Արթուր Վանեցյանից
– 20 րոպե անց՝ 500 հազար դրամ ևս մեկ անձից, որի անունը նշված չէ ( կգրեմ՝ եթե իմանամ անունը)
– 27 րոպե անց ևս մեկ անանուն փոխանցում 500 հազար դրամի
– Միացել են բազմաթիվ քաղաքացիներ 10-15-20-40-50-100 հազար դրամ փոխանցումներով
Այս պահի դրությամբ ունենք 2.5 մլն դրամ»,-նշել է Թումանյանը։