Դրամահավաքի մեկնարկից 10 րոպե անց Արթուր Վանեցյանը 1 միլիոն դրամ է փոխանցել

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, դատարանի որոշմամբ պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցության տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը՝  7 միլիոն դրամի չափով։

Քաղաքացիական նախաձեռնությունները դրամահավաք են սկսել՝ գրավի գումարը հավաքելու նպատակով։

Լիկա Թումանյանը հայտնել է, որ մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամի փոխանցում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ընթացիկ հաշվետվություն՝ գրավի համար դրամահավաքից

– Մեկնարկից 10 րոպե անց 1 մլն դրամի փոխանցում Արթուր Վանեցյանից

– 20 րոպե անց՝ 500 հազար դրամ ևս մեկ անձից, որի անունը նշված չէ ( կգրեմ՝ եթե իմանամ անունը)

– 27 րոպե անց ևս մեկ անանուն փոխանցում 500 հազար դրամի

– Միացել են բազմաթիվ քաղաքացիներ 10-15-20-40-50-100 հազար դրամ փոխանցումներով

Այս պահի դրությամբ ունենք 2.5 մլն դրամ»,-նշել է Թումանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել