Ովքե՞ր են «Ինքնասպանների անտառ»-ի «բնակիչները»

Աշխարհում շատ են խորհրդավոր և միստիկ վայրերը, որտեղ իրականում կատարվում է այն ամենը, ինչը մենք սովոր ենք տեսնել սարսափ ֆիլմերում: Այդպիսի վայրերից է Ճապոնիայում գտնվող Աոկիգահարա անտառը: Այս անտառն առավել հայտնի է «Ինքնասպանների անտառ» անվամբ: Սարսափելի և մռայլ անտառը տեղակայված է Ֆուդզի սարի մոտակայքում: 1950թ. ավելի քան 500 մարդ ինքնասպանություն է գործել նշված անտառում:

Անհասկանալի է, թե ինչ ուժեր են ազդում մարդկանց վրա և ինչն է ստիպում վերջիններիս ինքնասպան լինել, բայց փաստն այն է, որ այստեղ տեղի են ունենում անոմալ երևույթներ, որոնք ստիպում են մարդկանց ինքնասպան լինել:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում սպառնալիքի,դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհովանձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձիհասցնելու համար( ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով):

Վերը նշված պարագայում պատասխանատվության հարց չի կարող առաջանալ, քանի որ այն երևույթները, որոնք մարդկանց ստիպում են ինքնասպան լինել աներևույթ են: Միանշանակ, չի կարելի ասել, թե ճապոնական քրեական իրավունքով ովքեր են հանդիսանում հանցագործության սուբյեկտ, բայց մեր քրեական օրենսգրքի համաձայն` քրեական պատասխանատության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել