Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Կաշի շրջանում տեղական ժամանակով ժամը 13:38-ին (Երեւանի ժամանակով ժամը 14: 38-ին):
Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա: