«Իմ նկարները հրապարակում էին ադրբեջանցիներն ու ասում էին, որ տեռորիստ եմ, պետք է բռնեն»․ արցախցին՝ բռնի տեղահանման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Լուսինե Տոնյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ բռնի տեղահանվել է քաղաքամայր Ստեփանակերտից։

Նա պատմում է, որ 2020թ․-ին մտածում էին՝ պատերազմը մի քանի օր է տևելու, Արցախից տեղափոխվել էին Երևան այն հույսով, որ 1-2  օրից նորից վերադառնալու են։

«Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել, պատերազմը տևեց 44 օր, որից հետո մենք կորցրինք մեր պապական հողերը։ Ես արմատներով Հադրութից եմ, ցավը մեծ էր, քանի որ հողերի հետ մեկտեղ շատ հարազատ մարդյանց կորցրինք։ Պատերազմից հետո մեր բոլորս փոխվել էինք, փոխվել էին մեր նպատակները՝ ավելի ուժեղ էին ու վստահ»,- պատմում է Լուսինեն։

Ասում է՝ Արցախի շրջափակման ժամանակ մտածում էին, թե Ադրբեջանի հերթական խաղերն են, ամեն ինչ լավ կլինի, և մինչև վերջ էլ այդ մտքին էին։

«Բլոկադայի ժամանակ շատ դժվար էր աշխատելը, որովհետև ամիսների ընթացքում սպառվեց ամեն ինչ։ Ամենադժվարը հաց գտնելն էր․ ժամերով հերթ էինք կանգնում, բայց այդ ամենը կատակի էինք տալիս։ Բենզին չկա, քայլում ենք, շատ լավ է․ առողջ ապրելակերպ է։ Չիպս ու կոլա չկա, շատ լավ է․ առողջ ապրելակերպ է։ Ամեն ինչ կատակի էինք տալիս։ Ամեն ինչի  մեջ լավն էինք գտնում ու փորձում էինք այդ լավով ապրել։ Բայց միևնույն է, երբ տուն էինք վերադառնում հասկանում էինք, որ դառը իրականությունում ենք ապրում, արցախցի չորս տարեկան երեք պատերազմ է տեսել»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Լուսինեն։

Նրա խոսքով՝ իրենք չէին էլ պատկերացնում, որ մի օր ստիպված կլինեն Արցախից տեղահանվել։ Մտածում էին, որ առանց հացի, առանց շոկոլադի կլինի ապրել, բայց առանց Արցախ չի ստացվի։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել