Բելառուսի և հայ ժողովուրդները միասին դիմացել են ծանր փորձությունների, տոնել նշանակալի նվաճումներ․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությունից։

«Բելառուսի և Հայաստանի ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ավանդական քրիստոնեական արժեքները և ընդհանուր պատմությունը։ Մենք միասին հաղթահարել ենք ծանր փորձություններ, կիսել նշանակալի ձեռքբերումների ուրախությունը և աջակցել միմյանց բարդ ժամանակներում»,- նշված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։

Երկրի ղեեկավարը վստահ է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է պահպանել և ամրապնդել համագործակցության և գործընկերության ոգին։

Ալեքսանդր Լուկաշենկոն մաղթել է հայ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում և նոր հաջողություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել