Սա էր Հայաստանը, և ես իմ և բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զուգահեռներ է տարել՝ համեմատելով այսօր  և նախկինում նշվող Անկախության տոնին նվիրված միջոցառումները նշելու կարգի վերաբերյալ։ Այս մասին նա կատարել է գրառում, որում մասնավորապես նշված է․
«Ուղիղ տաս տարվա նկար է եւ փշաքաղվելու աստիճանի հիշողություններ այս դրվագից։
Երկրի ղեկավարի հայրական համբույրն իր ծառայությունը հերոսաբար իրականացրած, մահ տեսած, բայց չվախեցած, երկրի համար ամեն ինչ զոհաբերելու պատրաստ, թշնամուն իր Հայրենիքի համար դիմակայած, վիրավորման պատճառով դեռ վերջնականապես չապաքինված, ձեռնափայտով, բայց իր հողին բազում «առողջ» երկՈտանիներից ավելի ամուր կանգնած երիտասարդի։
Սա էր Հայաստանը, եւ ես իմ եւ բոլորիս երեխաներին հենց այսպիսի պետություն եմ պարտք։
Թե չէ Անկախությունը Նոր տարի չէ, որ եթե օրացույցով կարմիր է, ուրեմն ինքստինքյան կա։»։
Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի ֆելսբուքյան էջից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել