ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը։
Նրա շնորհավորական ուղերձում ասված է, – «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։
Ծանր փորձությունների միջով անցավ մեր պետությունը վերջին 30 և ավելի տարիների ընթացքում՝ պատերազմներ, քաղաքական և տնտեսական ճգնաժամեր։
Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն։
Հայաստանի Հանրապետության անկախությունն ու խաղաղությունը կարիք ունեն մեր բոլորի ամենօրյա հոգատարության, անհոգնել աշխատանքի, նվիրվածության. և դա վստահաբար լինելու է։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» ։