«Մայր Հայաստան» շարժումը նոր կուսակցություն է հիմնում

Այսօր տեղի ունեցավ «Մայր Հայաստան» շարժման կողմից «Մայր Հայաստան» կուսակցության ձևավորման համագումարը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանի սոցիալական էջից։

Անդրանիկ Թևանյանի, անցկացված համագումարի ընթացքում իր ունեցած ելույթում հայտարարեց նոր կուսակցության ստեղծման մասին։ Այն կարճ կոչել են ՄԱՀԱԿ։ Կուսակցության հիմնադիրը ցուցադրեց մահակ, որի վրա եռագույնն էր պատկերված։

«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չէ սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով, սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասաց Թևանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել