Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունում ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ իր հերթին Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։