Թուրքիան հայց է ներկայացրել ընդդեմ Նեթանյահուի՝ ցեղասպանության մեղադրանքով

Անկարան Միջազգային քրեական դատարանում հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ, X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության փաստաբան Մեթին Քուլունքը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան ընդդեմ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի՝ 21-րդ դարի Հիտլերի, որ պետք է կանգնի դատարանի առաջ  Գազայում իրագործած ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունների համար»,- գրել է փաստաբանը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ  Անկարան աշխատում է Իսրայելը «ռազմական հանցագործ» հռչակելու ուղղությամբ։ Նա ընդգծել է,  որ Թուրքիան այլևս չի համարում վարչապետ Նեթանյահուին որպես զրուցակից, սակայն երկրի հետախուզության ղեկավարը կապ է պահպանում Թել Ավիվի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել