Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել նախագահական նոր ժամկետին իր թեկնածությունը դնելու մասին, «ՏԱՍՍ»-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա մեկնաբանել է Reuters-ի հրապարակումը, որը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Պուտինը որոշել է մասնակցել 2024 թվականի մարտին կայանալիք ընտրություններին։

«Պուտինը դեռ որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, իսկ քարոզարշավի մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել», – ասել է Կրեմլի խոսնակը։

ՌԴ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի մարտի 17-ին։ Ընտրությունների օրվա վերաբերյալ Դաշնության խորհուրդը պաշտոնական որոշում կկայացնի 2023 թվականի դեկտեմբերին, որից հետո քաղաքական կուսակցությունները պետք է անցկացնեն իրենց նախընտրական համագումարները և պաշտոնապես առաջադրեն թեկնածուներին։ Պուտինն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրել նոր պաշտոնավարման համար, սակայն դեռ չի խոսել այս հարցում իր որոշման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել