Միացյալ Նահանգները համերաշխ է Իսրայելի հետ՝ ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտության հարցում այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի դադարի վտանգ ներկայացնել, ասել է Ամերիկայի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարության ղեկավարը իր ելույթի ժամանակ դրական է պատասխանել սենատորների այն հարցին, թե արդյոք համաձայն է Իսրայելի դիրքորոշման հետ, որ անհրաժեշտ է ռազմական գործողությունները շարունակել «քանի դեռ ՀԱՄԱՍ-ը սպառնալիք է Իսրայել պետության համար»։
«Համաձայն եմ», – ասել է Բլինքենը: