Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարի վրա, որի արդյունքում մի քանի բնակելի շենքեր են ավերվել։ Ինչպես Al Hadath հեռուստաալիքին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան, զոհերի թիվը գերազանցել է 100-ը և շարունակում է աճել։
«Զոհերի թիվը կարող է լինել մի քանի հարյուր, քանի որ Ջաբալիան պաղեստինյան անկլավի ամենախիտ բնակեցված տարածքն է: Մենք պետք է խոսենք օկուպացիոն ուժերի կողմից իրականացված նոր ջարդի մասին»,- ասել է պաշտոնյան։
Ջեբալիայի, Բեյթ Լահիայի և Բեյթ Հանունի վրա ավիահարվածների հետ մեկտեղ իսրայելական զորքերը երեքշաբթի ընդլայնել են իրենց ցամաքային գործողությունները Գազայի հատվածի հյուսիսում։