ԱՄՆ-ը ոչ միայն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, այլև անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին՝ ուղարկելով իր զինվորականներին Գազա, РИА Новости-ին ասել է Ֆրանսիայում Պաղեստինի նախկին դեսպան Սալման Հարֆին։
«Նրանք ոչ միայն աջակցում են Իսրայելին, այլև մասնակցում են Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմին: Միացյալ Նահանգները ռազմական անձնակազմ է ուղարկում տարածք: Նրանք մասնակցում են ռազմական գործողություններին Գազայի հատվածում»,- ասել է Հարֆին: