Պատասխանատվությունն իմն է․ Իսրայելի անվտանգության ծառայության ղեկավարն ընդունել է ձախողումը

Իսրայելի  անվտանգության գլխավոր ծառայության  ղեկավար Ռոնեն Բարը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում իսրայելական հետախուզության ձախողման համար։

«Չնայած մեր ձեռնարկած մի շարք գործողությունների, ցավոք, մեզ չհաջողվեց խափանել հարձակումը»,- ասել է նա:

Խոսքը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ տեղեկություններ չունենալու և դրան պատրաստ չլինելու մասին է։

«Որպես կազմակերպության ղեկավար՝ ես հայտարարում եմ, որ դրա պատասխանատվությունը ես եմ կրում:  Հետաքննությունների ժամանակը դեռ կգա, առայժմ մենք պետք է պայքարենք»,- ասել է Բարը «Շին Բեթ»-ի աշխատակիցներին ուղղված գրավոր հայտարարության մեջ:

Սա Իսրայելի կարեւորագույն հետախուզական ծառայություններից մեկի ղեկավարի առաջին հրապարակային հայտարարությունն է էսկալացիայի սկսվելուց ի վեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել