2025-ի առաջին կիսամյակի բյուջեի կատարողական․ գործազուրկների թիվը նվազել է, վարձու աշխատողների թիվը՝ աճել

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը։ Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Նախարարի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը աճել է 6,3%-ով։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը շարունակել է նվազել, իսկ վարձու աշխատողների թվաքանակn աճել է 5%-ով, մասնավորապես առևտրի, շինարարության, պետական կառավարման և պաշտպանության ոլորտներում։

Արտահանումը նվազել է 52,8%-ով՝ ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազման պատճառով, մինչդեռ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10,3%-ով։ Ներմուծումը նվազել է 38,6%-ով։ Գնաճը մոտեցել է ԿԲ-ի 3% թիրախային ցուցանիշին։

Եկամուտներն առաջին կիսամյակում կազմել են 2 տրիլիոն 848 միլիարդ դրամ, ծախսերը՝ 3 տրիլիոն 466 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 39,2 միլիարդ դրամ՝ պլանավորված 325 միլիարդի փոխարեն։ Պետական պարտքը դրամով աճել է 4,5%-ով, դոլարով՝ 7,9%-ով։

Նախարարն ընդգծել է, որ բոլոր ֆինանսական ցուցանիշները գտնվում են կառավարելի ու թիրախային մակարդակներում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել