ՀՀ ԱԽ քարտուղարը և Հնդկաստանի վարչապետի Ազային անվտանգության խորհրդականը կարևորել են խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:
Այս մասին iravaban.net—ը տեղեկանում է ՀՀ անվտանգության խորհրդից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Կողմերը կարևորել են ձեռքբերված համաձայնությունների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման նշանակությունը՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու տեսանկյունից։
Աջիթ Դովալն ԱԽ քարտուղարին հրավիրել է Հնդկաստան:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել