«Ներուժ 6.0»-ի աքսելերացիոն ծրագիրը կիրականացնի համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը

 Ինչպես iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ բարձր տեղնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, «Ներուժ 6.0»-ի աքսելերացիոն ծրագիրը կիրականացնի Plug and Play կազմակերպությունը։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարի աքսելերացիոն ծրագիր իրականացնելու նպատակով ներգրավվել է միջազգային աքսելերացիոն կազմակերպություն։
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Ներուժ 6.0»-ի աքսելերացիոն ծրագիրը կիրականացնի համաշխարհային ճանաչում ունեցող Plug and Play կազմակերպությունը։
Վեց օրվա ընթացքում ծրագրի մասնակից ստարտափները հնարավորություն կունենան աշխատել Plug and Play-ի փորձառու մասնագետների հետ:
Մասնակիցները կստանան գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են բիզնեսի կայուն աճի համար՝ սկսած շուկայի ուսումնասիրությունից և ռազմավարությունների մշակումից մինչև վաճառքների արդյունավետ կազմակերպում, ներդրողների հետ համագործակցություն և ուժեղ բրենդի կառուցում»,-նշված է ԲՏԱ նախարարության հայտարարությունում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել