Վերացվել է չրերի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը․ ՍԱՏՄ

«Նոյլենդ»-ը կվերսկսի չրերի արտադրությունը։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Նոյլենդ» ՍՊԸ-ին պատկանող՝ չրերի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գյուղ Գեղակերտ):

Հիմքը Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների ստուգմամբ արձանագրված այն փաստն է, որ արտադրական շինությունը համապատասխանեցվել է Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել