Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում իսրայելական հետախուզության ձախողման համար։
«Չնայած մեր ձեռնարկած մի շարք գործողությունների, ցավոք, մեզ չհաջողվեց խափանել հարձակումը»,- ասել է նա:
Խոսքը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ տեղեկություններ չունենալու և դրան պատրաստ չլինելու մասին է։
«Որպես կազմակերպության ղեկավար՝ ես հայտարարում եմ, որ դրա պատասխանատվությունը ես եմ կրում: Հետաքննությունների ժամանակը դեռ կգա, առայժմ մենք պետք է պայքարենք»,- ասել է Բարը «Շին Բեթ»-ի աշխատակիցներին ուղղված գրավոր հայտարարության մեջ:
Սա Իսրայելի կարեւորագույն հետախուզական ծառայություններից մեկի ղեկավարի առաջին հրապարակային հայտարարությունն է էսկալացիայի սկսվելուց ի վեր։