Ինչպես iravaban.net-ը տեղեկանում է ՊՆ-ից, նախարարության «Թեժ գիծ»-ը ժամանակավորապես չի աշխատի։
«Հայտնում ենք, որ պաշտպանության նախարարության «Թեժ գիծ» ծառայության վերազինման և արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-23-ը ծառայության աշխատանքները կդադարեցվեն», – ասված է հայտարարության մեջ։