Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ներկայացմամբ՝ առաջարկվում է, որ Պրոբացիայի ծառայության ընթացքում կոչումներ շնորհելիս հաշվի առնվեն նաև պետական այլ ուժային կառույցներում ստացած կոչումները և ծառայության տարիները։ Սա նպատակ ունի լրացնել գործող համակարգում առկա բացը։

Օրինագծով նախատեսվում է նաև, որ պրոբացիայի ծառայողներին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել իրենց պաշտոնին համապատասխան կոչումից մեկ աստիճանով բարձր կոչում՝ բացառությամբ արդարադատության գնդապետի։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն և առաջարկել օրինագիծը ներառել առաջիկա նիստերի օրակարգում։

Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել