ՄԱԿ-ը Գազայի հատվածին Իսրայելի անհամաչափ հարվածները համարում է ռազմական հանցագործություն

2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում  Իսրայելի անհամաչափ հարվածները Գազայի վրա ռազմական հանցագործություն է, իսկ Գազա մարդասիրական օգնության մուտքի արգելքը խախտում է միջազգային իրավունքը, ասվում է Իսրայելի և Պաղեստինի տարածքների հարցով ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի զեկույցում, փոխանցում է РИА Новости-ն։

Հանձնաժողովը պարզաբանում է, որ զեկույցը «ցավոտ է և արդիական», բայց այն կազմվել  է մինչև  վերջին էսկալացիան և ընդգրկում է 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցում նշվում է նաև, որ իսրայելական հարձակումների (Գազայում – խմբ.) հասցրած վնասներն ու զոհերը համաչափ չեն եղել ռազմական կարողությունններին, հետևաբար այդ գործողությունները ռազմական հանցագործություն են: Բացի այդ, հանձնաժողովը նշել է, որ Գազա սննդամթերքի  ու բժշկական պարագաների մուտքի արգելքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։

Հանձնաժողովի անդամները նաև շեշտում են, որ իրենք ուսումնասիրել են Al Jazeera-ի լրագրող Շիրին Աբու Ակլեի սպանությունը և եզրակացրել, որ իսրայելցի զինվորականները «առանց հիմնավորման» մահաբեր ուժ են կիրառել՝ համաձայն մարդու իրավունքների միջազգային իրավունքի և «դիտավորյալ կամ անխոհեմ» խախտել են Աբու Աքլեի կյանքի իրավունքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել