64-ամյա Զոյա Ղազարյանը Մարտունու շրջանից է բռնագաղթել։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում կինը պատմում է, որ Արցախիի վրա Ադրբեջանի հարձակումից հետո ընտանիքով 7 օր մեքենայում են քնել։ Հայաստան գալու ճանապարհին ադրբեջանցիները նրանց ասում էին՝ հեռացեք, հեռացեք։
Մինչև Արցախից դուրս գալը տիկին Զոյան Ստեփանակերում եղբոր տանն է գիշերել, իսկ ամուսինը մեքենայում, չեն կարողացել վառելիք գտնել։ Այս պահին կինն Արտաշատում է, ցանկանում է այստեղ էլ մնալ։ Որդին տուն է փնտրում, սակայն չի կարողանում գտնել։
«Արցախից մի քանի շոր ենք վերցրել, մի քանի վերմակ, «յորղան»։ Հավեր, ճագարներ, այգի ենք թողել, խողողը չէին քաղել։ Շատերն էլ որ քաղել են, ի՞նչ օգուտ։ Քաղել են, «բոչկաները» լցրել, թողել ու հեռացել։ Հարևանս այնքան «բոչկաներ» ուներ․․․»,-պատմում է տիկին Զոյան։
Նա հիշում է նաև, որ Արցախյան առաջին պատերազմին մասնակցելու համար իր ամուսնուն շքանշան են տվել, որը ստիպված են եղել այրել․ «Եթե տեսնեին (ադրբեջանցիները-խմբ․), կարող էին վնաս տալ»։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Մանրամասները՝ տեսանյութում։