Ձերբակալվածի մոտ փաթեթներով մարիխուանա կար. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21․15-ին, Խաղաղ Դոնի փողոցում ձերբակալել և, իր վարած «Շևրոլետ» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ 43-ամյա մի տղամարդու:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 7 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ և փայլաթիթեղյա երեք փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել