Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի գլխավորածպատվիրակությանը:
Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:Աննա Վարդապետյանը ողջունել է ԻԻՀ արդարադատության նախարարին ու պատվիրակության
ներկայացուցիչներին ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների ոլորտային կառույցներիմիջև համագործակցության զարգացումը:Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին
շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հանդիպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու պատրաստակամության համար:Իրանի նախարարը բարձր է գնահատել ՀՀ գլխավոր դատախազի ջանքերը՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին և այս համատեքստում անդրադարձել է հետախուզվողների հանձնման, իրավական
օգնության ապահովմանը վերաբերող մի շարք հարցերի:
Iravaban.net-ը տեղեկանում էՀՀ դատախազությնից։