Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Միջերկրական ծովի արևելյան հատված, գրել է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում ՝ ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ նաև հետախուզական թռիչքներ կիրականացվի Իսրայելի վրայով՝ ի նշան այդ երկրի իշխանություններին աջակցության։
Խոսքը թագավորական օժանդակ նավատորմի երկու նավի մասին է՝ RFA Argus-ի, որը կարող է տեղափոխել մինչև 9 տրանսպորտային և գրոհային ուղղաթիռ, և RFA Lyme Bay խոշոր դեսանտային նավի։
Հետախուզական թռիչքներն, ըստ հրապարակման, կիրականացվեն հետախուզական RC-135 Rivet Joint և հակասուզանավային ու պարեկային P-8 Poseidon ինքնաթիռներով։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Միջերկրական ծով երկու ավիակիրների տեղափոխման մասին։