Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ աջակցում է Իսրայելին և երկու ռազմանավ կուղարկի

Մեծ Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Միջերկրական ծովի արևելյան հատված,  գրել է The Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, փոխանցում  ՝ ՏԱՍՍ-ը։  Նշվում է, որ նաև հետախուզական թռիչքներ կիրականացվի Իսրայելի վրայով՝ ի նշան այդ երկրի իշխանություններին աջակցության։

Խոսքը թագավորական օժանդակ նավատորմի երկու նավի մասին է՝ RFA Argus-ի, որը կարող է տեղափոխել մինչև 9 տրանսպորտային և գրոհային ուղղաթիռ, և RFA Lyme Bay խոշոր դեսանտային նավի։

Հետախուզական թռիչքներն, ըստ հրապարակման, կիրականացվեն հետախուզական RC-135 Rivet Joint և հակասուզանավային ու պարեկային P-8 Poseidon ինքնաթիռներով։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Միջերկրական ծով երկու ավիակիրների տեղափոխման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել