«Պասիվ լինելով հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային արտագաղթին»․ ՄԱԿ-ի Ֆրանսիայի ներկայացուցիչ

Ադրբեջանը մեծամասշտաբ գործողություն իրականացրեց ԼՂ-ում։ Ոչ ոք չի կարող հավատալ, որ դա կանխամտածված չի եղել։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

«Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը։ Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան։ Վտանգված են ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքները։ Այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը դիտավորյալ թույլի նկատմամբ ուժ է կիրառում։

Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և այստեղ շոշափելի երաշիքներ տալ։ Մենք չենք կարող պասիվ լինել, քանի որ այդպես հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային արտագաղթին։

Պետք է զգոն լինենք, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ՝ դա օգտագործելով որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել