Թուրքիայում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Մարաշ նահանգում (Գյոքսունի շրջան)։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:54-ին 5․17 կմ խորության վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել