Արդիականացված գրոհիչները կրելու են «Լաչին» անունը․ Ադրբեջանի ՊՆ

Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան արդիականացրել է Ադրբեջանի «SU-25» գրոհիչները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «SU-25» գրոհիչները արդեն Ադրբեջանում են և հաջող կատարել են փորձնական թռիչք։

Ինչպես նաև ընդգծվում է, որ արդիականացված գրոհիչները կրելու են «Լաչին» անունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել