Ստամբուլում «IDEF-23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան արդիականացրել է Ադրբեջանի «SU-25» գրոհիչները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ «SU-25» գրոհիչները արդեն Ադրբեջանում են և հաջող կատարել են փորձնական թռիչք։
Ինչպես նաև ընդգծվում է, որ արդիականացված գրոհիչները կրելու են «Լաչին» անունը։