Ադրբեջանի պետական սահմանային ծառայության զինծառայող է մահացել։
Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 30-ին, ժամը 17:10-ին, պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի գործող ժամկետային զինծառայող, շարքային Գուրբանով Սաիդ Օմար օղլուն սահմանին ծառայությունից վերադառնալիս հանկարծակի վատ է զգացել իրեն։
«Չնայած տեղում առաջին բուժօգնության ցուցաբերմանը և մոտակա բնակավայրից բժիշկների կանչին, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։ Փաստը քննվում է զինդատախազության աշխատակիցների հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։