Ադրբեջանցի սահմանապահ է մահացել

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության զինծառայող է մահացել։

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 30-ին, ժամը 17:10-ին, պետական ​​սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի գործող ժամկետային զինծառայող, շարքային Գուրբանով Սաիդ Օմար օղլուն սահմանին ծառայությունից վերադառնալիս հանկարծակի վատ է զգացել իրեն։

«Չնայած տեղում առաջին բուժօգնության ցուցաբերմանը և մոտակա բնակավայրից բժիշկների կանչին, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել։ Փաստը քննվում է զինդատախազության աշխատակիցների հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել