Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով զինվորականների առաջ, ասել է, որ ռուս զինվորականները երկրի համար դժվար պահին կանգնած են անկարգությունների ճանապարհին, որի հետևանքը քաոսն է լինելու։
«Դուք դժվարին պահերին իսկական պաշտպաններ եք, որոնք կանգնած են անկարգությունների ճանապարհին, որի արդյունքը կլինի քաոսը։ Դուք իրականում կանգնեցրիք քաղաքացիական պատերազմը, գործեցիք հստակ և ներդաշնակ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով` զոհված օդաչուներն իրենց պարտքը պատվով են կատարել հունիսի 24-ին։
«Խռովության ժամանակ անվտանգության ուժերի արագ և ճշգրիտ աշխատանքը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչության շրջանում զոհերը։ Խռովության փորձի ժամանակ մենք ստիպված չենք եղել մարտական ստորաբաժանումները հեռացնել ռազմական գործողության գոտուց»,- հավելել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հավելել է, որ ժողովուրդը, բանակը խռովարարների կողքին չեն։