Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երդման արարողությունից հետո հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով և տևել մոտ 1 ժամ։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Նշվում է, որ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար և պաշտպանության ախարարներ Հաքան Ֆիդանն ու Յաշար Գյուլերը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նշենք, որ Թուրքիան վերջին օրերին Կոսովոյի և Սերբիայի միջև սկսված լարվածությունից հետո ՆԱՏՕ-ի շրջանակներում 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարությամբ գործող գումարտակ է ուղարկել Կոսովո, որի համար Ստոլտենբերգն իր երախտագիտությունն է հայտնել Էրդողանին։
Գումարտակին պատկանող զինտեխնիկան ևս Թուրքիայի արևմտյան Քափըքուլե սահմանադռնով տեղափոխվել է Կոսովոյի Սուլթան Մուրադ զորանոց։