Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատազրկման է դատապարտվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին գաղտնալսման գործով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման և 2 տարվա պայմանական ազատազրկման։ Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Փարիզի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը։

«Սարկոզին մեղավոր է ճանաչվել «կոռուպցիայի և ազդեցության առևտրի» համար՝ Ֆրանսիայի նախագահի դեմ աննախադեպ դատավճռով»,-նշում է գործակալությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրող կողմի, Սարկոզին իր փաստաբանի միջոցով խոստացել է օգնել Ազիբերին Մոնակոյում պաշտոն ստանալու հարցում՝ ֆրանսիական L’Oreal տան կողմից իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման հետաքննության մասին գաղտնի տեղեկատվության դիմաց։ Հետաքննությունը հիմնվել է կողմերի միջև գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների բազմաթիվ ձայնագրությունների վրա:

Հաղորդվում է, որ Սարկոզին պատիժը կկրի ոչ թե բանտում, այլ տնային կալանքի տակ, իսկ նախկին քաղաքական գործչը էլեկտրոնային թևնոց կկրի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել